Դեղաբույսեր
Քիմիոնը (тмин обыкновенный) կամ հանրահայտ չամանը

Քիմիոնը Հին աշխարհում գոյություն ունեցող համեմունքներից մեկն է եղել: Հնէաբանները եգիպտական դամբարաններում հայտնաբերել են քիմիոնի սերմեր: Հին Հռոմում քիմիոնն օգտագործվում էր հաց թխելու ժամանակ, իսկ Հին Հնդկաստանում այն կար օճառի բաղադրության մեջ: Այս համեմունքը շատ հայտնի էր միջնադարյան Եվրոպայի խոհանոցում:
Հետազոտողների հավաստմամբ՝ քիմիոնն առաջին անգամ Անգլիա է բերել Վիկտորյա թագուհու ամուսինը` արքայազն Ալբերտը: Նեխուրազգիների ընտանիքին պատկանող այս համեմունքային դեղաբույսը հանդիպում է ինչպես բանջարանոցներում, այնպես էլ` վայրի վիճակում: Քիմիոնի երիտասարդ տերեւները պարունակում են վիտամին C եւ հանքային աղեր:
Սերմերը հարուստ են ճարպերով, սպիտակուցներով, եթերային յուղերով: Դրանք պարունակում են նաեւ դաբաղային միացություններ, ֆլավոնոիդներ: Քիմիոնը գրգռում է ախորժակը, ուժեղացնում է ստամոքսի եւ աղիների շարժողական եւ արտազատողական գործունեությունը, իջեցնում է ստամոքսի նեխման եւ խմորման երեւույթները, ուժեղացնում է կաթնագեղձերի արտազատումը, օժտված է խորխաբեր, թույլ լուծողական, հակաջղացնցումային եւ ցավազրկող ազդեցությամբ:
Քիմիոնի սերմերից թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ սերմերը փակ ամանում 250մլ եռջրի մեջ թողնել 2 ժամ, որից հետո քամել եւ օգտագործել 50մլ` օրը 3 անգամ` ուտելուց 20 րոպե առաջ` որպես աղիների լարվածությունը թուլացնող միջոց: Եփուկը պատրաստելու համար պետք է 2 ճաշի գդալ պտուղները տեղավորել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200մլ եռջուր եւ եռացնել ջրային գոլորշու վրա եւս 15 րոպե, որից հետո սառեցնել ու քամել, հետո պահել 2 օրից ոչ ավելի՝ սառը տեղում եւ օգտագործել օրվա մեջ 2 անգամ ուտելուց հետո` կես բաժակից: Այն շատ լավ փքվածությունը հանող միջոց է:
Կարելի է քիմիոնի սերմերը դանակի ծայրով վերցնել ու խմել ջրով` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ` որպես ախորժակը բացող միջոց: Քիմիոն պարունակող պրեպարատներն ունեն հակաբորբոքային եւ հակաբակտերիալ նշանակություն: Այդ պրեպարատները կարելի է գործածել ստամոքսի, դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում: Քիմիոնի սերմերից ստանում են քիմիոնի յուղ, որն օգտագործում են ատամի մածուկների արտադրության մեջ: Քիմիոնի բաղադրությամբ պրեպարատներ խորհուրդ չի տրվում գործածել ալերգիկներին:
Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս քիմիոնի թուրմով լվանալ հատկապես յուղոտ մաշկը: Դրա համար պետք է 1թեյի գդալ քիմիոնը եռացնել 1 բաժակ եռջրով, թրմել 40 րոպե, քամել, իսկ դեմքը լվանալուց հետո ստացված թուրմը բամբակե տամպոնների օգնությամբ քսել դեմքին: Հեղուկը պետք է չորանա դեմքի վրա: Այս պրոցեդուրայից 30 րոպե հետո դեմքը կարելի է լվանալ:
Քիմիոնի սերմերը լայն գործածություն ունեն խոհանոցում: Դրանով համեմում են մսային կերակրատեսակներ, աղցաններ, ինչպես նաեւ օգտագործվում է հաց թխելիս:
Կաթնա-սխտորային երիտասարդացում տիբեթական ձեւով
Դրա համար անհրաժեշտ է խնամքով մաքրել ու լվանալ 350գ սխտորը, մանր կտրատել ու փայտե գդալով լավ տրորել: Ստացված զանգվածից վերցնել 200 գրամ (ցանկալի է՝ ավելի հյութալի մասից), լցնել ապակե տարայի մեջ ու վրան ավելացնել 200գ սպիրտ ու հերմետիկ փակել: Այս տարան պահել մութ ու սառը վայրում` 10 օր: Իսկ հետո ստացված զանգվածը քամել շատ խիտ թանզիֆե կտորով ու նորից թողնել 2-3 օր: Այս թուրմը պետք է խմել սառը կաթով (մեկանգամյա ընդունումը պետք է լինի 50գրամ), օրը 3 անգամ` ուտելուց 20 րոպե առաջ, հետեւյալ սխեմայով`
1-ին օր - նախաճաշին`1 կաթիլ, ճաշին` 2 կաթիլ, ընթրիքին` 3 կաթիլ
2-րդ օր - նախաճաշին`4 կաթիլ, ճաշին` 5 կաթիլ, ընթրիքին` 6 կաթիլ
3-րդ օր - նախաճաշին`7 կաթիլ, ճաշին` 8 կաթիլ, ընթրիքին` 9 կաթիլ
4-րդ օր - նախաճաշին`10 կաթիլ, ճաշին` 11 կաթիլ, ընթրիքին` 12 կաթիլ
5-րդ օր - նախաճաշին`13 կաթիլ, ճաշին` 14 կաթիլ, ընթրիքին` 15 կաթիլ
6-րդ օր - նախաճաշին`15 կաթիլ, ճաշին` 14 կաթիլ, ընթրիքին`13 կաթիլ
7-րդ օր - նախաճաշին`12 կաթիլ, ճաշին` 11 կաթիլ, ընթրիքին` 10 կաթիլ
8-րդ օր - նախաճաշին`9 կաթիլ, ճաշին` 8 կաթիլ, ընթրիքին` 7 կաթիլ
9-րդ օր - նախաճաշին`6 կաթիլ, ճաշին` 5 կաթիլ, ընթրիքին` 4 կաթիլ
10-րդ օր - նախաճաշին`3 կաթիլ, ճաշին` 2 կաթիլ, ընթրիքին` 1 կաթիլ
11-րդ օրից սկսել խմել 20 կաթիլից օրը 3 անգամ, ուտելուց առաջ, այնքան ժամանակ, մինչեւ վերջանա ձեր պատրաստած սխտորի թուրմը:
Այս պրոցեդուրան պետք չէ կրկնել, մինչեւ 5 տարի չանցնի: Այս միջոցը գործածելուց առաջ անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Մեդ-Պրակտիկ
10.07.2014
Հարգելի Erik Hakobyan, նախ հստակեցրեք Ձեր հարցը` խոսքն ի՞ նչ ալերգիայի մասին է:




erik hakobyan
05.07.2014




Կարդացեք նաև

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...


Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...


Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...


Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...


Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...


Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...


Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...


Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...


Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...


Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...


Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն